Ալեքսանդր Մալայանը հերքում է «Նատալի Ֆարմի» հայտարարությունը. դեղամիջոցը կիրառելի է ակնաբուժության համար. hraparak.am
Advertisement 1000 x 90

Ալեքսանդր Մալայանը հերքում է «Նատալի Ֆարմի» հայտարարությունը. դեղամիջոցը կիրառելի է ակնաբուժության համար. hraparak.am

6 հոգու տեսողության կորստի պատճառ դարձած «Ավաստին» դեղամիջոցի փորձաքննությունը դեռ չի ավարտվել: Այս մասին Հրապարակին ասաց Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Մալայանը. «Դեռ ոչ նախարարությունն է անում, երբ որ կավարտեն, իրենք ձեզ կասեն»,- ասաց Մալայանը:

Հիշեցնենք, որ երեկ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Նատալի ֆարմ» ընկերությունը հայտարարություն էր տարածել՝ ասելով, որ «Ավաստինը» նախատեսված չէ ներակնային ներարկման համար, Ալեքսանդր Մալայանը պնդում է, որ արգելված չէ, գուցե չի արվում, բայց այս տարիների ընթացքում եղել են դեպքեր, որ ներարկվել է. «Արգելված հասկացողություն չկա այդ դեղի վերաբերյալ, կարող է նշված է, որ չի արվում, դա ուրիշ բան: Այդ դեղը մի քանի տարիների ընթացքում ներարկվել է նաև այլ քաղաքացիների»:

Ալեքսանդր Մալայանին հարցրինք նաև, թե ընդհանրապես ինչի՞ համար է օգտագործվում այդ դեղը, նշեց, որ դա երկար պատմություն է, բայց աչքի համար օգտագործվում է. ««Ավաստինը» դեղորայք է, որը օգտագործվում է տարբեր ուղղություններով, նույնը և աչքի»։

Ալեքսանդր Մալայանը նաև նշեց, որ հետսրսկումային վիրահատությունը կատարվել է անվճար և տուժածներն հիմա իրենց շատ լավ են զգում:

Հիշեցնենք, որ 3 օր առաջ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում «Ավաստին» դեղամիջոցի ներարկումից հետ 6 մարդ հայտնվել են կուրության եզրին՝ միայն տարբերում են լույսն ու ստվերը: Ներարկումից հետո 8 ժամվա ընթացքում 6-ն էլ վիրահատվել են: Բժիշկները ասել են տուժածներին, որ 2 ամիս անց պարզ կլինի, թե տեսողությունը վերականգնվելու է, թե՝ ոչ:

hraparak.am