Երիտասարդ դերասանուհի Իլոնա Նուրիբեկյանը երեկ նշել է ծննդյան տարեդարձը։ 23–ամյակն Իլոնան տոնել է ընկերների հետ, որոնց շնորհակալ է իր օրը տոնի վերածելու համար։ Tert.am Life–ը ներկա է եղել Իլոնայի տարեդարձի երեկույթին ու ֆիքսել հետաքրքիր դրվագերը։
Իլոնան շատ է սիրում իր տարեդարձի օրը։ Ոգևորությամբ պատմեց, որ 2 օր է` չի քնել, քանի որ 2 գիշեր է` նշում են իր տարեդարձը։
«Որոշել էի այս տարի հատուկ չնշել ծնունդս, քանի որ ծրագրերիս համաձայն` հիմա պետք է ԱՄՆ–ում լինեի։ Սակայն խանգարող շատ հանգամանքներ եղան, ԱՄՆ մեկնելս չստացվեց, ինչից տրամադրությունս ընկել էր,– պատմեց Իլոնան ու հավելեց, որ ընկերները թույլ չտվեցին տխուր անցկացնել օրը,– Կեսգիշերին հոգուս խորքում սպասում էի, որ ընկերներս կգան մեր տուն` ինձ շնորհավորելու, բայց չէի սպասում, որ ամեն ինչ այսքան լավ կանցնի։ Ծնունդս սկսվեց նախորդ օրվա կեսգիշերին ու շարունակվեց մինչև այս առավոտ։
Ամենամեծ անակնկալն ընկերներս մատուցեցին։ Մեր տանը մինչև լույս տոնեցինք ծնունդս, լույսը բացվեց, ամեն մեկս անցանք մեր գործերին, իսկ երեկոյան արդեն հավաքվեցինք ակումբներից մեկում ու շարունակեցինք ուրախանալ մինչև լույս»։
Ամբողջությամբ՝ life.tert.am