Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիմա ես պատկերացնում եմ, թե հանկարծ նոր իշխանության որևէ ներկայացուցիչ բերանից թռցներ «Շուշին գրավվեց» արտահայտությունը, ինչ տորպեդահարում էր սկսվելու, բայց դա արել է Սերժ Սարգսյանը՝ լռություն ամենեցուն… Ինչպես 2015-ին, երբ հայտարարեց ռուսական զենքի մասով, թե ադրբեջանցիները դրանով են «ոչնչացնում» մեր զինվորներին: Հոդված գրեցի էդ թեմայով, որտեղ թյուրիմացաբար մոռացա Սարգսյանի էդ արտահայտությունը չակերտով հիշատակել: Բնականաբար, պատկերացնելի ա, թե ինչ գրոհի արժանացա մարդկանց կողմից, որոնք էլի լռություն ամենեցուն վիճակի մեջ էին, դրանից մի քանի օր առաջ Սերժ Սարգսյանի, բնականաբար, շատ ավելի հնչեղ խոսքից հետո»: