Իրավապաշտպան Արթուր Սաքունցը սոցկայքի իր էջում գրել է.
«Ավտոգազալցակայաններում գազի վաճառքի իրականացումը կգ-ով շատ կարևոր է, թեʹ ապրանք-գին հարաբերությունը ճշտգրիտ դարձնելու, թեʹ ստվերային եկամուտները վերացնելու տեսակետից։ Սակայն, գազի սպառման ամենամեծ ծավալը բաժին է ընկնում բնակիչների տնային տնտեսություններին։ Պետք է նույն կերպ նաև բնակիչների կողմից սպառվող գազը վաճառել կգ-երով»։