
Քաղաքական մեկնաբան Դերենիկ Մալխասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Բենզինը էլի թանկացել է, որ էժանացավ, ասում էին, թե մոնոպոլիան ջարդված է այդ շուկայում, նոր խաղացող է մտել, դրանից էլ էժանացել է։ Հիմա, որ թանկացել է, էդ նոր խաղացողը դուրս է եկել, դրանի՞ց է, թե՞ ուղղակի միջազգային գներն են տատանվում, դրանից էլ մի քանի ամիս առաջ էժանացել էր, այսօր էլ՝ թանկացել»։