«Ցանկացած միջամտություն կարող է կործանարար արդյունքներ ունենալ… Կարծում եմ շատ սովորելու բան ունենք». Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Ցանկացած միջամտություն կարող է կործանարար արդյունքներ ունենալ… Կարծում եմ շատ սովորելու բան ունենք». Արա Վարդանյան

Մյուս տարի Արցախի Հանրապետությունում տեղի են ունենալու Նախագահական ընտրություններ։ Այս պահի դրությամբ արդեն կան մարդիկ, որոնք հնչեցրել են իրենց ընտրություններին մասնալցելու ցանկությունը։ Մի քանի օր Արցախում էի, քաղաքական ակտիվությունը արդեն իսկ նկատելի էր։

Այս հարցում ունեմ շատ հստակ դիրքորոշում՝ Արցախի ներքաղաքական և ընտրություններին վերաբերվող հարցերում մենք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս, չունենք խառնվելու որևէ իրավունք։ Հակառակը, մենք պետք է սաստենք որևէ նման փորձերը։

Ցանկացած միջամտություն կարող է կործանարար արդյունքներ ունենալ։

Արցախի ժողովուրդը անցած տարիների ընթացքում արդեն իսկ ապացուցել է, որ քաղաքակիրթ քաղաքականությանը այլընտրանք չկա։ Դրա վառ ապացույցն է Արցախի Հանրապետության բոլոր նախագահների միջև գործնական լավ հարաբերությունները և թեժ պահերին իրար հետ հանգուցալուծումներ գտնելը։ Կարծում եմ շատ սովորելու բան ունենք։

Արա Վարդանյանի գրառումներից:



Նման նյութեր