Հրապարակախոս Տիգրան Հակոբյանի ֆեյսբուքյան էջից.
«Բրյուսովի անվան համալսարանի ուսխորհրդի անունից անհայտ անձիք Եռաբլուրի հուշարձանի դիմաց ծաղկեպսակ են տեղադրել անգրագետ լատինատառ գրառմամբ: Բայց նրանք անհայտ չեն մեզ համար: Գրեթե մեկ տարի անվերջ ստոր արարքների են դիմում, խախտելով գրված եւ չգրված բարոյական բոլոր նորմերը, հսկայական ֆինանսական ռեսուրսներ են ծախսում ԲՈՒՀ-ը, ռեկտորատը, նոր ուսխորհուրդը, վարկաբեկելու, ընդհանրապես Հայաստանում ցանկացած նորը, դրականը մերժելու համար:
Քանի որ զրկվել են ԲՈՒՀ-ում իշխողների, թելադրողների, բյուջեն մսխողների, չսովորելու դիմաց գերազանց գնահատականներ եւ ուսման վարձի զեղչեր ստացողների կարգավիճակից: Շատ են վիրավորված, որ իրենց կուստոմսերը այլեւս արտոնություններ չեն տալիս:
Ուստի, շատ լավ գիտենք, թե ով է կազմակերպել եւ իրականացրել այս հերթական հիմար ակցիան:
Մեր ընկերական հորդորները՝ հաղթահարել բարդույթները, վերջ տալ դեստրուկտիվ քայլերին, միասին կազմակերպել բուհական կյանքը, առաջ նայել արդյունք չեն տալիս: Ուստի, որպես ԵՊԼՀ Հոգաբարձուների խորհրդի նախագահ հայտարարում եմ, որ լուրջ զբաղվելու ենք այս խնդրով, եւ, եթե հիմնավորվեն մեր շատ լուրջ կասկածները, ապա դիմելու ենք համարժեք քայլերի:
P.S. Լուսանկարներում կեղծն ու իրականը… Չեի պատկերացնում, որ երիտասարդ ուսանող աղջիկները կարող են այսպիսի հնարքների դիմել…»: