Ինսայդեր @Onleaks-ը, որն արդեն բացահայտել էր iPhone XI և XI Max սմարթֆոնների դիզայնները, այս անգամ անդրադարձել է 2019-ի ամենաէժան սմարթֆոններից մեկին:
iPhone XR 2019-ը նման է ավելի թանկ մոդելներին, հատկապես՝ XI-ին և XI Max-ին: Սակայն նոր սմարթֆոնում կա միայն 2 տեսախցիկ: Դիմացից տեսախցիկը նման է նախորդ տարի ներկայացված XR-ին:
Առաջին լուսանկարները հայտնվել են pricebaba հարթակում:
Ամենայն հավանականությամբ, iPhone XR-ում կլինի այնպիսի տեսախցիկ, ինչպիսին iPhone XI-ում՝ միայն առանց երրորդ մոդուլի: Նախորդ տարի ներկայացված iPhone XR-ը ուներ միայն մեկ տեսախցիկ:
Դիսփլեյը կրկին 6,1 դյույմ է: Կա տեղեկություն, որ դիսփլեյը կունենա IPS-մատրիցա՝ OLED-ի վրա: Նախորդ տարվա XR-ի նման կլինեն նաև սմարթֆոնի ընդհանուր չափսերը, սակայն նոր սմարթֆոնում զգալիորեն մեծ են տեսախցիկները:
Նոր iPhone XR-ը կունենա նոր Apple A13 Bionic պրոցեսոր, բայց օպերատիվ հիշողությունը կլինի ավելի փոքր՝ խնայելու համար:
Նոր սմարթֆոնի մասին ավելի շատ տեղեկություններ հասանելի չեն, պետք է սպասել Apple-ի ներկայացմանը: Ընկերությունը նոր արտադրանքը, սովորաբար, ներկայացնում է սեպտեմբերին:
Սիրարփի Աղաբաբյան