Երևանում մի քանի հոգով փորձել են առևանգել աղջկան. քաշքշել ու փորձել են նստեցենել «Նիվա»
Advertisement 1000 x 90

Երևանում մի քանի հոգով փորձել են առևանգել աղջկան. քաշքշել ու փորձել են նստեցենել «Նիվա»

armeniasputnik.am-ի տեղեկություններով՝ երեկ գիշեր արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ազատության պողոտայում մի քանի երիտասարդ փորձել են մի աղջկա առևանգել։ Երիտասարդները նրան քաշքշել են ու փորձել հարկադրաբար նստեցնել «Նիվա» մակնիշի ավտոմեքենան։

Աղջիկը դիմադրել է, բղավել՝ գրավելով անցորդների ուշադրությունը։ Երիտասարդները աղջկան չեն կարողացել նստեցնել մեքենան ու փախել են։

Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ աղջիկը 33 տարեկան է և ապրում է Երևանում։ Նա երիտասարդներից ազատվելուց հետո դիմել է իրավապահների օգնությանը, որոնք միջոցառումներ են ձեռնարկում միջադեպի մասնակիցներին հայտնաբերելու համար։

armeniasputnik.am