Bloomberg գործակալությունը պատմել Է Apple-ի երեք նոր սմարթֆոնների մասին, որոնք հանրությանը կներկայացնեն աշնանը:
iPhone Xs-ի, iPhone Xs Max-ի եւ iPhone XR-ի հաջորդները կհանդերձվեն A13 նոր պրոցեսորով: Այն թեստավորել են ապրիլին, իսկ զանգվածային արտադրությունը կսկսվի մայիսին:
Արտաքին տեսքում ոչ մի սկզբունքային փոփոխություն չի պլանավորվում, սակայն նոր iPhone Xs-ը եւ iPhone Xs Max-ը փոքր-ինչ հաստ (մեկուկես միլիմետրով) կլինեն իրենց նախորդներից:
Բացի այդ, iPhone Xs-ը եւ iPhone Xs Max-ը կստանան երրորդ հիմնական խցիկը՝ տեսադաշտի գերլայն անկյունով, իսկ iPhone XR-ը՝ երկրորդ խցիկը, որն ապահովում Է օպտիկական զումը:
Նաեւ բոլոր երեք սմարթֆոնները կունենան անլար լիցքավորում: Դրա օգնությամբ կարելի կլինի լիցքավորել նոր AirPods-երը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: