«Որբերը» սերիալի դերասանը Toyota Celica-ով մխրճվել է ЗИЛ-ի կցորդիչի տակ. shamshyan.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Որբերը» սերիալի դերասանը Toyota Celica-ով մխրճվել է ЗИЛ-ի կցորդիչի տակ. shamshyan.com

Մայիսի 13-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:40-ի սահմաններում Toyota Celica մակնիշի 35 QC 893 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Երևանյան փողոցում՝ եկեղեցու հարևանությամբ, մխրճվել է ЗИЛ մակնիշի 34 DA 243 համարանիշի 02 Լ 051 համարանիշի կցորդիչի տակ:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդը ավտոլվացման կետի աշխատակիցների օգնությամբ դուրս է բերվել ավտոմեքենայից և ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի ուղեկցությամբ տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն:

Դեպքի վայր է ժամանել ոստիկանության Մասիսի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժն պետ Ջանիկ Մարությանի գլխավորչությամբ: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Անուշավան Սողոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը: Այս պահին դեպքի վայր է ժամանել նաև քարշակ ավտոմեքենան և քաղաքացիները ձեռնարկում են անհրաժեշտ գործողություններ՝ ավտոմեքենան կցորդիչի տակից դուրս բերելու համար:

Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Toyota Celica-ի վարորդը հանրությանն հայտնի «Որբերը» սերիալի դերասաններից Նարեկ Պալեզյանն է:

Դերասան Նարեկ Պալեզյանն է

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

shamshyan.com