Տիգրան Քոչարյան. «Գլխավոր դատախազը ոչ թե ընդհանուր մուտքով ա մտնում, այլ դատավորի մոտի մուտքից»
Advertisement 1000 x 90

Տիգրան Քոչարյան. «Գլխավոր դատախազը ոչ թե ընդհանուր մուտքով ա մտնում, այլ դատավորի մոտի մուտքից»

Գլխավոր դատախազը ոչ թե ընդհանուր մուտքով ա մտնում, այլ դատավորի մոտի մուտքից։

ԲԴԽն պարզվում ա կարգապահական վարույթ ա հարուցած լինում դատավորի դեմ,.փաստաբանները դա նշում են որպես դատավորին ճնշելու հանգամանք, մեկ էլ հոպ, նիստի կեսից որոշումը ԲԴԽն տալիս ա՝ նախազգուշացում։

Ազատություն ռադիոկայանը իրա անձնական օգտագործման ակտիվիստին ա բերում, որ կիլդիմ բռնեն։ Ու բռնում են։

ՀՔԾի պետի անձնական օգտագործման փաստաբան Վահե Գրիգորյանը գալիս ա ու անկապ նստում ա դատախազների կողքը, նույնիսկ պահի տակ ելույթ ունենում, մինչեւ փաստաբանի պահանջով դատարանը ասի՝ «Վահե , դու սուս»։

Վելիկիյ լյուստռատոր, ՀՀԿի իշխանության վախտ նրանց հետ խաշի սեղան նստող-հելնող Ստյոպա Սաֆարյանը փաստաբան քրոջ հետ գնում ա դատարան, ընդ որում փաստաբան քույրը տեղյակ չի լինում կոնկրետ ինչ թեմայով ա դատը։
Ստյոպին լարում են։

Վերջում Էջմիածնում Մանվելի դեմ ռեժիմով ցույց անող Ջիվանն ա գալիս կիլդիմ բռնելու’ չի ստացվում։

Մեր մեջ ասած սպասում էի Վարդանյանների այգում իրենց անցյալ տարի փոսը գցողներին, բայց չեկան, երևի կամանդը դեռ չի եղել։

Ահա այն ամեն ինչը, ինչ դուք ուզում էիք իմանալ երեկվա «դատավարության» մասին 🙂

Շարունակելի է…

Բլոգեր Տիգրան Քոչարյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր