Լրագրող Դավիթ Ջալալյանի ֆեյսբուքյան էջից. «Խնդրանքս՝ Երևանի քաղաքպետ Հայկ Մարությանին և Վարդանյան ընտանիքին:
Երևանի 2800 ամյակին նվիրված այգին նոր շունչ ու հմայք պարգևեց մեր մայրաքաղաքին: Կարծում եմ չեմ սխալվի եթե փաստեմ, որ իր ենթակառուցվածքներով այն մեր քաղաքի լավագույն այգին է:
Ոգևորության ֆոնին և սկիզբ առած դրական մթնոլորտում ցանկանում եմ խնդրանքով դիմել Երևանի քաղաքապետ պարոն Հայկ Մարությանին, ինչպես նաև այգու կառուցման հովանավոր Վարդանյան ընտանիքին:
Վստահ եմ, որ Ձեր միջորդությամբ նորաբաց այգում հնարավոր է տեղ ունենա նաև Ջուր ծախող տղայի արձանը: Բարձրարվեստ այդ քանդակը դարձել էր Երևանի խորհրդանիշներից մեկը:
Կարծում եմ նաև, որ Ջուր ծախող տղայի արձանը ներդաշնակ կլինի միջավայրին և լրացուցիչ հմայք կհաղորդի այգուն»: