
Միացյալ Նահանգների Hermeus մասնավոր ընկերությունը մայիսի 13-ին հայտարարել Է սեփական գերձայնային մարդատար ավիահանրանավի ստեղծման ծրագրում սկզբնական կապիտալի ներգրավման մասին:
Hermeus-ի կողմից շարադրված տեղեկատվությանը համապատասխան՝ նրա առաջին ֆինանսական գործընկերն Է դարձել Khosla Ventures վենչուրային հիմնադրամը, որը գտնվում Է Կալիֆոռնիայի նահանգում: Hermeus ստարտապի վկայությամբ, որը գտնվում Է Ատլանտայում (Ջորջիայի նահանգ), խոսքը վերաբերում Է ավիահանրանավի կառուցմանը, որը կարող Է զարգացնել շուրջ 6,2 հազար կմ/ժամ արագություն: Դա թույլ կտա, օրինակ, Նյու Յորքից Լոնդոն անդրատլանտյան թռիչքը յոթից կրճատել մինչեւ մեկուկես ժամ, ընդգծում են ընկերությունում:
Սեփական գերձայնային ինքնաթիռի նախատիպը ստարտապը մտադիր Է ստեղծել մոտավորապես հինգ տարի անց: Իսկ այդպիսի հանրանավի սերիական արտադրությունը Hermeus-ը կցանկանար սկսել 8 – 10 տարվա ընթացքում:
2018 թվականին գերձայնային մարդատար ինքնաթիռ ստեղծելու մտադրության մասին հայտարարել Է ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրի հսկա Boeing կորպորացիան: 2016 թվականին նման պլաններ են հրապարակել ԱՄՆ-ի Virgin Galactic եւ Boom Technology ֆիրմաները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: