
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարքի առկայության ահազանգ է ստացվել:
«Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻ նախարարի մամուլի քարտուղար Էդմոն Զարգարյանը հայտնեց, որ իրենց կողմից շենքի աշխատակիցները տարհանվել են:
«Ժամը 14:18-ին 911 ծառայությունն ահազանգ էր ստացել, որ ՀՀ կառավարության 3-րդ մասնաշենքում պայթուցիկ սարք է տեղադրված: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը: Աշխատակիցները տարհանվել են, որպեսզի ոստիկանությունը պայթուցիկ սարքի որոնման աշխատանքներ իրականացնի»,- ասաց Զարգարյանը: