Հունիսի 9-ին Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ եւ Ծովասար համայնքներում կայանալիք համայնքի ղեկավարի ընտրություններում առաջադրվել են ութ թեկնածու, որոնցից վեցը՝ Գեղհովիտում եւ երկուսը՝ Ծովասարում:
Ինչպես «Արմենպրես»–ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզի թիվ 21 ՏԸՀ նախագահ Սարո Ղազարյանը, Գեղհովիտում համայնքի ղեկավարի պաշտոնի համար կպայքարեն անկուսակցականներ՝ համայնքի գործող ղեկավար Վարդան Պողոսյանը, Մակիչ Իսպիրյանը, Նաղաշ Հակոբյանը, Սերոբ Սարգսյանը, Ուրարտու Սաֆարյանը եւ Տիգրան Սուքիասյանը: Ուրարտու Սաֆարյանը Գեղհովիտ համայնքը ղեկավարել է 1998-2004 թվականների ընթացքում: Ծովասարում կմրցակցեն անկուսակցականներ՝ գործող համայնքի ղեկավար Արտաշես Մխիթարյանը եւ ԳԳՄ հսկիչ Բաբիկ Հակոբյանը: Բոլոր թեկնածուներն առաջադրվել են ինքնաառաջադրման եղանակով: Թեկնածուների գրանցումը տեղի կունենա մայիսի 15-ին:
Խոսրով Խլղաթյան