Արամ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Իրական դեպք.
Կայարանցի Փայլակը ՝ Լուսակերտի ճանապարհի ռեստորաններից մեկում ընկերների հետ քեֆ անելուց հետո մատուցողից հաշիվն է ուզում… Մատուցողը մոտենում է , թե ՝ 95 ռուբլի…Փայլակն էլ սրա հոգու հետ խաղալու համար, կատակով , ասում է՝
-Հլա մի հատ հաշվի,
-85 ռուբլի,
-Մի հատ էլ հաշվի,
-80 ռուբլի,
-Մի հատ էլ
–Փայլակ ջան, որ հանես , այստեղ ինձ գնդակահարես՝ 70 ռուբլուց չեմ իջնելու….???
Հիմա ՝ Gallup International Armenia -ի հարցումներն են…Բոլոր իշխանությունների ժամանակ ՝ 70 %-ից ներքև չի լինում…?????»: