
Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Անկեղծ ասած` մի բան չհասկացա: Արևմտամետ հայտարարված ու լիբերալ արժեքների ջատագով «Լուսավոր Հայաստան» խմբակցության առաջնորդի ինչի՞ն է պետք հրապարակ բերել ռուսական դրոշի տարիներ առաջվա թեման ու մի ողջ հակափիառ ակցիա կազմակերպել դրա շուրջ: Ի՞նչ է, Տունն Հյուսիսոն գրավիչ առաջա՞րկ է արել: Շատերիս անցյալում էլ դրոշի հետ կապված ինչ-որ մութ բաներ կան: Օրինակ` ես, 19 տարեկանում, փորձում էի այրել Մեծ Բրիտանիայի դրոշն այն բանից հետո, երբ բրիտանական դիվանագիտական կորպուսի մի բարձրաստիճան պաշտոնյա կին, հակաարցախյան հայտարարությամբ էր հանդես եկել»: