Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Անծայրածիր Ռուսաստանի ճանապարհները հայերն են ասֆալտապատում, իսկ Հայաստանի ճանապարհները՝ իտալական «Սուարդի» ընկերությունը։ Ասիական բանկից Հայաստանը վարկ է վերցրել, որ վճարի օտարերկրյա ընկերության։ «Սուարդի» ընկերության Հայաստանի մասնաճյուղը Աբովյան քաղաքում է, ընկերությունն աշխատանքներ է կատարում Աբովյանից հարյուրավոր կիլոմետր հեռավորությամբ գտնվող, Լոռու և Տավուշի մարզերով ձգվող միջպետական ավտոճանապարհին, տեխնիկայի, հումքի, բանվորական ուժի տեղափոխումը հավելյալ ծախս է։
Վանաձոր-Ալավերդի հատվածում ժայռերը պայթեցնելու, ճանապարհը լայնացնելու համար մեծ գործ է արվել։ Սակայն ճանապարհի եզրին տեղադրված, ճանապարհաշինական աշխատանքների, կապալառու և ենթակապալառու ընկերությունների և այլնի վերաբերյալ գրառումներով ցուցանակներում այլևս նախկինի նման չկա աշխատանքների սկզբի և ժամկետի մասին տեղեկատվություն։ Որովհետև այդ ծրագրերի վերջնաժամկետները խախտվում են»։