«Այդ փաստաթուղթը Բակո Սահակյանն իրավունք չուներ ստորագրել որպես ԼՂՀ նախագահ». Նիկոլայ Բաղդասարյան
Advertisement 1000 x 90

«Այդ փաստաթուղթը Բակո Սահակյանն իրավունք չուներ ստորագրել որպես ԼՂՀ նախագահ». Նիկոլայ Բաղդասարյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Մի այսպիսի իրավական հարց. Ռ. Քոչարյանի վերաբերյալ քրեական գործով երեկ հրապարակվեց ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի գրավոր պարտավորությունը` անձնական երաշխավորություն տալու մասին, որը նա տվել է, որպես ԼՂՀ նախագահ: Հիշեցնեմ, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` երաշխավորողը նախազգուշացվում է քրեական պատասխանատվության մասին: ՀՀ քրեական օրենսգրքի 346-րդ հոդվածի համաձայն` անձնական երաշխավորի կողմից իր ստանձնած պարտավորությունները չարամտորեն չկատարելը քրեորեն պատժելի արարք է: Սակայն այստեղ հարց է ծագում` արդյո՞ք ԼՂՀ Սահմանադրությամբ և օրենքներով ԼՂՀ նախագահը լիազորված է նման երաշխավորություն տալ, թե ոչ, եթե ոչ, ապա ինչո՞ւ է նա այդ փաստաթուղթն ստորագրել որպես ԼՂՀ նախագահ, եթե այոʹ, ապա նա արդյո՞ք կարող է ենթարկվել քրեական պատասխանատվության վերը նշված հոդվածով, եթե ոչ, ապա դատարանն իրավասու է նրան նախազգուշացնել քրեական պատասխանատվության մասին, եթե նա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության: Իմ անձնական կարծիքն է, որ վերը նշված փաստաթուղթը Բակո Սահակյանն ստորագրելիս իրավունք չուներ այն ստորագրել որպես ԼՂՀ նախագահ, այլ նա իրավունք ուներ ստորագրելու որպես ԼՂՀ քաղաքացի, ով իր պատկերացմամբ Հայաստանի Հանրապետությունում վայլում է վստահություն, քանի որ դա է օրենքի պահանջը: Իսկ որքանով է Բակո Սահակյանը Հայաստանի Հանրապետությունում վայլում վստահություն, դա պետք է որոշի դատարանը, բայց եթե նա ներկայացնի նոր դիմում, արդեն ոչ որպես ԼՂՀ նախագահ: Սա իմ անձնական կարծիքն է»:



Նման նյութեր