Վազգեն Սաղաթելյանը ֆեյսբուքում գրել է.
«Մեզանում ժողովրդավարության այլասերված պատկերացում է, ըստ որի «ժողովրդավարությունը» բացառապես մեծամասնության կամքի դրսևորումն է, ինչը արմատապես հակասում է նշված քաղաքական ռեժիմի իրական գաղափարին, որը ենթադրում է փոքրամասնության կամարտահայտման և այլ իրավունքների իրագործման երաշխիք։ Սա ժողովրդավարության ամենակարևոր ու անբաժանելի բաղադրիչն է, ինչը տոտալ բացակայում է Հայաստանում։ Երկրի ղեկավարը տոն է հորինում մեծամասնության համար, մնացածին էլ հորդորում մի բանով զբաղվել էդ օրը, քանի որ իրենց տոնը չէ։ Փոքրամասնությունը սև է, ծախված, պետք է հանգիստ նստի տեղը, թե չէ կնստացնեն։ Էս ա մեր ժողովրդավարությունը, որը վաղը շուռ է գալու էսօրվա իշխանությունների դեմ, երբ արդեն իրենք դառնան փոքրամասնություն։
«Ժողովրդի կամքով» ամեն բան արդարացնելը վտանգավոր երևույթ է, քանի որ նման մանիպուլյացիաները աշխատում են բացառապես բարձ վարկանիշ ունենալու պարագայում, իսկ վարկանիշը անխուսափելիորեն իջնում է օրեցօր, արագ ու անդառնալի…»: