Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքում գրել է.
«Տղամարդկային
Հետեւում եմ Քոչարյանի դատավարությանը, եկան Բակո Սահակյանը եւ Արկադի Ղուկասյանը, եկան տղամարդավարի իրենց մարտական ընկերոջ կողքին լինելու, եկան երաշխավորելու, որ կարելի է դատը անել նաեւ խափանման միջոցը փոխելով, եկան․․. Եվ Արցախի երեք նախագահները մի տեսակ ամաչեցրին իրենց պահվածքով, իրենց տղամարդկությամբ եւ կեցվածքով, իսկ Քոչարյանը՝ ․․․ Ինձ համար վիրավորական է, ես փախնող չեմ, ես մարտի դաշտում չեմ փախել, սրանք ով են, որ փախնեմ․․․
Չգիտեմ, երկակի զգացողություններ ունեմ, բայց էս դատը շատ բան է բացելու, շատերի դեմքն է բացելու, շատերին է մռմռացնելու․․. Եվ պարզից էլ պարզ տեսնում եմ «կիրթ» Իլհամի դեմքը, Մամեդյարովի ցինիկ ժպիտը․․․ Տեսնում եմ հենց էս պահին սահմանին կանգնած զինվորներին, նրանց տարակուսանքը՝ հերոսներին այսպե՞ս են դատում, կամ՝ դատո՞ւմ են հերոսներին․․․»: