Մարինե Մանուչարյանը գրել է.
«Սա ընդամենը մի հատվածա Ազատության նյութերի տակ գրված քոմենթների: Ատելություն տարածող օգտատերերի մեծ մասը ֆեյք են: Էս էլ արձանագրենք անցնենք առաջ:
Վայ չէ, իրանք անկողմնակալ են ու անաչառ: Մոդերացիա, վիրավորանք պարունակող գրառումների հեռացում… չենք լսել:
Սրա գերնպատակը կրքերի այնաստիճան թեժացումնա, որ էս տեխնոլոգիաներից անտեղյակ հասարակությունը կհամակերպվի էն մտքի հետ, որ մեզ Արցախ պետք չի, իսկ նման հանրությանը հանրաքվե էլ պետք չի լինի Արցախից հրաժարվելու համար, որովհետև իրանց համոզելու են, որ արցախցին «թուրքա»: Իսկ դա Հայաստանի կործանումն է լինելու:
Տղաներ և աղջիկներ, դուք այլևս իշխանություն եք: Սրանից հետո ինչ եղավ, սաղ ձեր վզովա լինելու: Պատասխանատվությունը ոչ մեկի վրա չփորձեք փոխադրել: Քանի անգամ Բակոն Սահակյանը կգա կգնա դատարան, Քոչարյանը կհասցնի հայերեն խոսել սովորել, թե կմնա բանտում, որևէ կապ չի ունենալու: Էս թշնամանքը, որը անզեն աչքով երևումա, թե ինչպես է հրահրվում, ձեր վզովա մնալու: Դա էն պատասխանատվություննա, որը գալիս ա ԻՇԽԱՆՈւԹՅԱՆ հետ: Ինչպես տեսնում եք «տեղյակ չէի» տարբերակը չի փրկում»ա: