
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ավարտվում է ուսումնական տարին, Տավուշի մարզի հանրակրթական դպրոցների շրջանավարտները 30-40 հազար դրամ են հավաքում ավարտական քեֆի, տեսանկարահանման, դպրոցի տնօրենին և դասղեկին լավ նվերների և այլնի համար։ Ծնողների համար հավելյալ ծախս՝ շրջանավարտ զավակի նոր զգեստի համար։ Սոցիալապես անապահով շատ ծնողներ ի վիճակի չեն նման ծախսեր անել, ստիպված պարտք ու վարկ են վերցնում։ Հեղափոխությունից իրավիճակ է փոխվել, բայց այս առումով բան չի փոխվել»։