Արշակունյաց պողոտայում վրաերթի ենթարկված անձը տեղափոխվել է հիվանդանոց
Advertisement 1000 x 90

Արշակունյաց պողոտայում վրաերթի ենթարկված անձը տեղափոխվել է հիվանդանոց

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը մայիսի 16-ին, ժամը 17:13-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Արշակունյաց պողոտայի թիվ 87 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ` քաղաքացին վրաերթի է ենթարկվել. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Ինչպես տեղեկացանք նախարարության պաշտոնական կայքից, պարզվել է, որ «Mercedes» մակնիշի ավտոմեքենան (վարորդի ինքնությունը չի հաջողվել պարզել) վրաերթի է ենթարկել Ի.Մ.-ին (ծնված 1940 թ.):

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն:

Դեպքի վայրում են գտնվել ճանապարհային ոստիկանության աշխատակիցները: