Եղվարդում երկու տարեկան երեխան մահացել է սանհանգույցն ընկնելու հետևանքով
Advertisement 1000 x 90

Եղվարդում երկու տարեկան երեխան մահացել է սանհանգույցն ընկնելու հետևանքով

«911» ծառայությանը մայիսի 17-ին՝ ժամը 11:52-ին, տեղեկություն է հաղորդվել, որ երեխան ընկել է Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի  Արա Գեղեցիկ փողոցի տներից մեկի բակի սանհանգույցը. անհրաժեշտ է օգնություն:

Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Է.Մ.-ն (ծնված 2017 թ.) հոսպիտալացվել է Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ, որտեղ մահացել է: