Դուք չէ՞իք, որ պայքարում էիք «բուտկաների» դեմ. ավագանու «Լույս» խմբակցությունն ահազանգում է՝ Երևանում կենտրոնում կրպակ են տեղադրում. tert.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Դուք չէ՞իք, որ պայքարում էիք «բուտկաների» դեմ. ավագանու «Լույս» խմբակցությունն ահազանգում է՝ Երևանում կենտրոնում կրպակ են տեղադրում. tert.am

Նախկին իշխանությունների գործելաոճը շարունակվում է. այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի ավագանու անդամ, «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Թեհմինա Վարդանյանը։

«Բնակիչների ահազանգով եկել եմ Իսահակյան-Աբովյան խաչմերուկ, որտեղ տեղադրվում է ոչ ավել, ոչ պակաս նոր կրպակ։ Բուռն շինարարությունն ընթացքի մեջ է։ Աշխատակիցների փոխանցմամբ սեփականատերն այստեղ չէ և, բնականաբար, կոնտակտ չունեն, բայց վստահեցրեցին, որ քաղաքապետարանից թույլտվություն ունեն։

Սա, առնվազն, խայտառակություն է։ Ինչի՞ մասին էին խոսում քաղաքային իշխանություններ մինչև ընտրվելը և ի՞նչ են անում ընտրվելուց հետո։

Դուք չէի՞ք, որ քաղաքն ազատագրում էիք։ Դուք չէի՞ք, որ պայքար էիք տանում «բուտկաների» դեմ»,–գրել է նա։

Միջադեպին արձագանքել է նաև «Լույս» խմբակցության ներկայացուցիչ Դավիթ Խաժակյանը։

«Քաղաքապետը պարբերաբար կրկնում է, որ այս կամ այն խնդիրը ժառանգություն է և որ դրանք լուծելու համար շատ ժամանակ է պետք։

Ահա և հերթական ժառանգությունը՝ մայրաքաղաքի սրտում կրպակ տեղադրելու գործելաոճը։ Քաղաքի տեսքի աղճատման մոտեցումն էլ է ժառանգվել Հայկ Մարությանին։

Քանդվեցին Նար Դոսի կրպակները, ասեցինք դե ոչինչ, ճիշտ է մարդկանց հացն է, բայց մայթերը և առհասարակ քաղաքը կրպակաշատ է, շտկել է պետք։ Հենց հիմա մայրաքաղաքի կենտրոնում (օղակաձև զբոսայգուն կից՝ ՍԱՍի կողքը) տեղադրվում է նոր կրպակ, որը ապօրինի չէ, ստացել է քաղաքապետի թույլտվությունը»։

Երևանի քաղաքապետարանից Tert.am-ին հայտնեցին, որ այս պահին տեղեկություն չունեն, ճշտում են և ավելի ուշ հայտարարություն կտարածեն։

Ամբողջությամբ՝ tert.am



Նման նյութեր