Դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով արդեն հերթագրվել է 10 367 երեխա
Advertisement 1000 x 90

Դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով արդեն հերթագրվել է 10 367 երեխա

Երևանի պետական հանրակրթական դպրոցների հայտագրման առցանց համակարգի միջոցով մայիսի 17-ի՝ ժամը 15:00-ի դրությամբ, հերթագրվել է առաջին դասարան հաճախելու իրավունք ունեցող 10 367 երեխա: Հայտագրումից հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում ծնողները դպրոց ընդունվելու համար պահանջվող փաստաթղթերը պետք է ներկայացնեն դպրոց, այլապես հերթագրումը կչեղարկվի:

Այն ծնողները, ովքեր առցանց հերթագրման ժամանակ ինչ-որ պատճառով չեղարկել են հայտագրումը և ընտրել նոր դպրոց, փաստաթղթերը պետք է ներկայացնեն 10 աշխատանքային օրվա ընթացքում: Ծնողները նշված ժամկետներում փաստաթղթերը կարող են դպրոց ներկայացնել յուրաքանչյուր աշխատանքային օր:

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկն է դիմումը` ուղղված տնօրենին, բնակչության պետական ռեգիստրում հաշվառված լինելու մասին տեղեկանքը, ծննդյան վկայականի կամ անձնագրի բնօրինակը և պատճենը, 2 լուսանկար՝ 3×4 չափսի և վկայագիր «Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի վերաբերյալ»՝ տրված տարածքային կառավարման պետական մարմնի կողմից, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողին հատուկ դպրոց ընդունելու համար, առկայության դեպքում: Անհրաժեշտ է դպրոց ներկայացնել նաև երեխայի Հանրային ծառայությունների համարանիշի մասին տեղեկանքը:

Դպրոցների հայտագրման առցանց համակարգը նաև հնարավորություն է տալիս ստուգել, թե երեխան որ դպրոցում է հերթագրված: Ստուգումը կարելի է կատարել հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/2HokL5g:



Նման նյութեր