2019թ. հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանում գրանցվել է կարմրուկով հիվանդացության ավելի քան 3 հազար դեպք:
Ելնելով այդ հանգամանքից` Իսրայելի առողջապահության նախարարությունը կոչ է արել քաղաքացիներին ձեռնպահ մնալ ուղևորությունից այնպիսի երկրներ, որտեղ կարմրուկի վարակի հավանականությունը բարձր է: Ցանկում առաջին հորիզոնականում են Ուկրաինան և Վրաստանը:
Գործակալության տարածած հայտարարության մեջ նշվում է նաև, որ հիվանդությամբ վարակվում են հիմնականում այդ երկրներ այցելած երեխաները, 70 տոկոսով ռիսկային խմբում են հայտնվում նրանք, ովքեր կարմրուկի դեմ պատվաստում չեն ստացել: Իսրայելի առողջապահության նախարարությունը զգուշացրել է իր բնակչությանը` Ուկրաինա, Վրաստան, Մադագասկար, Ալբանիա և Լիբերիա այցելելուց առաջ պատվաստվել կարմրումի դեմ:
Նշենք, որ ըստ Վրաստանի պաշտոնական վիճակագրության` 2019թ. հունվար-ապրիլ ամիսներին արձանագրվել է կարմրուկի 3172 դեպք, ինչը 2000-ով գերազանցում է 2018թ. ցուցանիշը, երբ տարեկան նորմալ էր համարվում կարմրուկի 10 դեպքը: Մասնագետները կարծում են, որ կարմրուկի համաճարակը Վրաստանում կարող է միայն կանխել զանգվածային պատվաստումը:
Ելնելով կարմրուկի համաճարակի սպառնալիքից` Վրաստանի կառավարությունը պատվաստումը բնակչության համար դարձել է պարտադիր ու անվճար: