Մայիսի 17-ին, մոտոցիկլավարի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 16:15-ի սահմաններում Գերմանիայի քաղաքացի Մարտին Վիլհելմ Քյուսը իր վարած BMW մակնիշի WI MK-6 համարանիշի մոտոցիկլետով Երևան-Մեղրի ավտոճանապարհի 151-րդ կմ հատվածում՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի աջակողմյան գոտի և կողաշրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանաարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ: Դեպքի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Վայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Կոստանյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հետաքննիչ Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Դեպքի վայր է ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրակարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատը:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: