«Մաքրել համացանցը սորոսական գրանտակերներից, արտասահմանյան գործակալներից, ծախված քաղաքական գործիչներից»
Advertisement 1000 x 90

«Մաքրել համացանցը սորոսական գրանտակերներից, արտասահմանյան գործակալներից, ծախված քաղաքական գործիչներից»

Ֆեյսբուքում ստեղծվել է էջ «Digital Granate» անվանումով որը, որպես ստեղծման նպատակ է հայտարարում համացանցը սորոսական գրանտակերների, արտասահմանյան գործակալների, ծախված քաղաքական գործիչների ֆեյսբուքյան էջերի արգելափակումը։

Էջում տեղադրված է գրռում՝

««Digital Granate» հասարակական նախաձեռնությունը իր վրա է վերցնում ֆեյսբուքյան օգտատերեր Ստյոպա Սաֆարյանի, Դանիել Իոաննիսյանի, Լևոն Բարսեղյանի և Լարա Ահարոնյանի ֆեյսբուքյան էջերի արգելափակումը։ Մեր գործողությունների նպատակը մեկն է՝ մաքրել համացանցը սորոսական գրանտակերներից, արտասահմանյան գործակալներից, ծախված քաղաքական գործիչներից, որոնք փողի դիմաց պատվիրատուի պիղծ գաղափարները տարածում են մեր հասարակության մեջ՝ մոլորության մեջ գցելով հազարավոր միամիտ քաղաքացիների, այդ թվում՝ դեռահասներին և երեխաներին։
Մենք ապաքաղաքական ենք, մեզ համար բացարձակ միևնույն է Նիկոլն է վարչապետ, Սերժը թե Ռոբը այնքան ժամանակ, մինչև իրենք չեն դառնում այլասերվածության հովանավոր, չեն պղծում մեր երեխաներին, մեր ազգային արժեքներն ու կրոնը։

Այս էջերի արգելափակումը ուղղակի նախազգուշացում է բոլոր սորոսականներին, օտարերկրյա գործակալենրին, ԼԳԲՏ ԲՏ-ներին ու աղջիկներին, դասականի ասած՝ հանգի՛ստ նստեք տեղներդ, հավատացեք, դուք չեք ցանկանա իմանալ ինչի ենք մենք ունակ հանուն հայրենիքի։ Դուք այլևս չունենք անձնական տիրույթ համացանցում, քանի որ չեք վաստակել այն։ Վերցրեք 6 տարեկանների համար նախատեսած սեռական դաստիարակության գիրքը և դաստիարակեք իրար, կարևորը՝ մեր երեխաներից հեռու։ Համացանցում այդ հեռավորությունը այսուհետև ապահովելու ենք մենք։

Առանց հարգանքի՝ «Digital Granate»»



Նման նյութեր