Google ընկերությունը շարունակում է թարմացնել իր հավելվածները՝ դրանք դիզայներական և օպտիմալացնող նորարարություններով հագեցնելով: Այս անգամ հանրահայտ ընկերությունը որոշել է մուգ ֆոն ավելացնել իր Keep հավելվածում, գրում է Planet Today-ը:
Մուգ ֆոնն արդեն առկա է Google-ի բազմաթիվ հավելվածներում: Եվ հաջորդն, ըստ էության, պետք է Keep-ը լինի: Նման եզրակացություն կարելի է անել այն հանգամանքից, որ օգտատերերի մի մասն արդեն իրենց սարքերի համար թարմացումներ է ստացել և կարող է պարծենալ մգացված դիսփլեյով: Հավանաբար, այս փուլում լրացումը փորձարկվում է, որպեսզի հետագայում ընկերությունը կարողանա շտկել հնարավոր սխալները և հավելվածն համընդհանուր օգտագործման ներկայացնել:
Ի դեպ, մուգ ֆոնը միայն հետաքրքիր դիզայներական լուծում չէ: AMOLED դիսփլեյներով սմարթֆոնները, որոնք այժմ բազմաթիվ են շուկայում, կկարողանան զգալիորեն խնայել մարտկոցի լիցքավորումը նման ֆոնի օգտագործման դեպքում:
Հավելվածի առաջին սքրինշոթերն արդեն հայտնվել են համացանցում: