«Վտանգավոր ու կեղտոտ բան եք անում, որը չի ներվի ոչ ոքի». Հրանտ Մելիք-Շահնազարյան
Advertisement 1000 x 90

«Վտանգավոր ու կեղտոտ բան եք անում, որը չի ներվի ոչ ոքի». Հրանտ Մելիք-Շահնազարյան

Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքում գրել է.

«Ճի՞շտ եմ հասկանում, որ Երևանի փողոցներում քայլելը վտանգավոր է դառնում։ Խնդրում եմ մի պահ կենտրոնացեք էլի, սիրելի ընկերներ։ Քաղաքական գործիչը զբոսնում է իր թոռնիկների հետ Երևանի կենտրոնում ու հանկարծ մի խումբ թափթփուկներ հարձակվում են նրա վրա։ Սա ի՞նչ է։ Նախադե՞պ։ Զգուշացու՞մ։ Ներքին թշնամանքի հրահրու՞մ…

Պատկերացնու՞մ եք Հրանտ Մարգարյանի վրա հարձակումը շղթայական ինչ ռեակցիա կարող է տալ։ Սա ի՞նչ պլանավորված հարձակում է մեր ժողովրդի ու պետության վրա։ Սկզբից ոստիկանությանն են ստորացնում, աղբ դարձնում, հետո մարդկանց վրա հարձակվում։ Ուշքի եկեք, ժողովուրդ։ Վտանգավոր ու կեղտոտ բան եք անում, որը չի ներվի ոչ ոքի։ Թե ձեզ իշխանություն եք հռչակել, ուրեմն զսպեք ձեզ։ Բանը բանից հանկարծ չանցնի։ Տեսեք, հետո չասեք, թե չեք հասկացել ինչ եք անում»։



Նման նյութեր