
«Վարչապետը վերջապես ճիշտ քայլ է ձեռնարկում։ Ազատության, արդարության, տնտեսական եւ սոցիալական զարգացման միակ երաշխիքն անկախ դատական համակարգն է։
Վրացիների փայլուն բարեփոխումներն այսօր խամրած են դատական վատ համակարգի ստվերում։ Սահակաշվիլին դատարանների անկախության մասին չմտածեց, նրա հակառակորդ-իրավահաջորդները վայելում են այդ «բարիքը»։
Այսօր եւեթ, վաղն իսկ պետք է լուծարել (Չ)արդարադատության այդ համակարգը, որին զոհ են գնացել հազարավոր մարդիկ։
Պետք է անել այդ քայլը՝ չնայելով իրավապաշտպանների, փաստաբանների եւ այլոց նվնվոցին»։
Տիգրան Պասկևիչյան