Մի քանի ժամ ունենք հանդարտ, լայնախոհ և իմաստուն որոշումների համար…
Advertisement 1000 x 90

Մի քանի ժամ ունենք հանդարտ, լայնախոհ և իմաստուն որոշումների համար…

Վարչապետի տաք ու հապճեպ գրառումը և ուղիղ տեսակապով ուղերձը վաղվա գործողությունների վերաբերյալ նախկին որոշ պաշտոնյաներին ու նրանց ընտանիքի անդամներին ժողովրդի հաշվեհարդարից փրկելու անկեղծ միջոց է։

Բայց ոչ Մարտի 1-ը, ոչ Քոչարյանն ու իր քվազիքրեական կլանը ավելի կարևոր չեն կարող լինել, քան Հայաստանը, նրա ինքնիշխանությունը, միջազգային հեղինակությունն ու ապագան։

Հակառակը՝ հանուն Մարտի 1-ին սպանված տասը զոհերի, որևէ պարագայում իրավունք չունենք արկածախնդրության մատնել Հայաստանի պետականությունը։

Ժողովրդի տված անվերապահ աջակցություն-մանդատը դրա մասին է։

Փողոցային հանրահավաքային գործողությունները դատական համակարգի դեմ կդելեգիտիմացնեն ԱԺ ընտրությունների արդյունքներով ձևավորված մեծամասնությունն ու օրինակարգ իշխանությունն առհասարակ։

Մի քանի ժամ ունենք հանդարտ, լայնախոհ և իմաստուն որոշումների համար։

ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի ֆեյսբուքյան էջից:



Նման նյութեր