Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի մոտ է նաև ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը: Լրագրողների հետ զրույցում նա հայտնել է, որ եկել է՝ հնարավոր բախումները կանխելու համար:
Հարցին, թե դատարաններում իրավիճակը փոխելու այլ տարբերակ չկա՞ր, պատասխանել է.
«Հիմա լրիվ այլ պրոցես է տեղի ունենում, որևէ դատական գործընթացի չենք միջամտում: Ակցիան, կարծում եմ, Հայաստանում ընդհանուր դատական համակարգի դեմ է: Այս մի տարվա մեջ բազմաթիվ տարբերակներ են տրվել, բայց այդ մի տարին դատական իշխանությունը չօգտագործեց հօգուտ իրեն»:
Խոսելով Նիկոլ Փաշինյանի քայլերի մասին՝ ասել է. «Այնպիսի ղեկավար է, որ չուզեց իր մոտ հրավիրել ինչ-որ դատավորի, չասաց՝ այս վճիռը կկայացնես»։