
Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 4-րդ կմ-ին մայիսի 19-ին իրար են բախվել «ԳԱԶ-3110» և «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենաները:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացրին, որ «ԳԱԶ-3110»-ի 43-ամյա վարորդ Աշոտ Մնացականյանը տեղում մահացել է, իսկ «Մերսեդես-Բենց»-ի 31-ամյա վարորդը և «ԳԱԶ-3110»-ի երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն։