«Եթե միապետություն եք ստեղծում, ասեք՝ գնանք տներով». Տարոն Սիմոնյան. 1in.am (տեսանյութ)
Advertisement 1000 x 90

«Եթե միապետություն եք ստեղծում, ասեք՝ գնանք տներով». Տարոն Սիմոնյան. 1in.am

1in.am-ի տաղավարում Ազգային ժողովի «Իմ քայլը», «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների իրավաբան պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Գևորգ Պետրոսյանն ու Տարոն Սիմոնյանը քննարկում են վարչապետի՝ դատարանները շրջափակելու կոչն ու դրա իրավական հետևանքները։

Իշխանական պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կարծիքով՝ հասարակությունն ուզում էր հայտնել իր տեսակետը, թե արդյո՞ք իրենք վստահում են դատական իշխանությանը թե ոչ, ու նշեց, որ հասարակությունը չի վստահում դատական իշխանությանը, և ուրեմն նման իշխանություն գոյություն ունենալ չի կարող։

Նիկոլայ Բաղդասարյանի մեկնաբանությունը չենք ուզում մեկնաբանել, բայց թերևս հիշեցնենք նրան, որ ժողովուրդը վարչապետի կոչով էր շրջափակել դատարանները, այն է՝ վարչապետի բիրտ միջամտությամբ գործադիրը ազդում է դատական իշխանության վրա, ժողովուրդն ինքնաբուխ չէր դուրս եկել ու ակցիա իրականացնում, այլ ուղղորդված անմիջապես Կառավարության զեկավարի կողմից։

Նա կարծում է նաև, որ ժողովրդի ներգրավվածությունը շատ կարևոր էր, ինչպես կարևոր է իրավական գործընթացին ԲՀԿ և ԼՀԿ խմբակցությունների մասնակցությունը, ինչին ներկաները արտահայտեցին իրենց տարակուսանքը, թե ինչո՞ւ այդ դեպքում չդիմեցին իրենց։

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչների կարծիքով՝ այսօր ոստիկանների հանցավոր անգործության պատճառով էր, որ մարդիկ չէին կարողանում մտնել իրենց աշխատավայրեր, որ հնարավոր է՝ չկարողնային կալանքի որոշում տալ մի մարդու, ով ենթադրենք ողջամտորեն կասկածվում է ծանր հանցագործություն կատարելու մեջ, կամ խախտվեր որևէ մեկի հայցային վաղեմության ժամկետը։

Նիկոլայ Բաղդասարյանի փաստարկը մեկն էր՝ ձեր ասածը չի համապատասխանում իրականությանը, ինչը հարուցեց Գևորգ Պետրոսյանի զայրույթն ու վերջինս նրան մեղադրեց ստախոսության մեջ։

Իրականում անհասկանալի էր, թե որ ասածը չէր համապատասխանում իրականությանը, թե՞ իշխանական պատգամավորը այսօր առավոտյան ՀՀ-ում մի դատարան է իմացել, որն աշխատել է։

Տարոն Սիմոնյանը վստահ է, որ առկա օրենսդրական հնարավորւթյուններն ավելի արդյունավետ է կիրառել դատական համակարգը առողջացնելու համար, քան ժողովրդին նորից հուզումների մեջ ներքաշելով, ճգնաժամային վիճակ ստեղծելով, խաչ քաշելով Սահմանդրության վրա՝ անհարկի իրավիճակը թեժացնելը։

«Եթե միապետություն եք ստեղծում, ասեք՝ գնանք տներով»,-ասաց ԼՀԿ խմբակցության պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

1in.am



Նման նյութեր