
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Երկու հարց եմ ուղղում ԱԱԾ-ին եւ Ոստիկանությանը.
1. Ի՞նչ կոմպրոմատների միջոցով էին նախկին երկու՝ Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի վարչախմբերը կախվածության եւ հնազանդության ներքո պահում այն ժամանակվա Սահմանադրական Դատարանի նախագահ եւ այսօրվա Բարձրագույն դատական խորհրդի ղեկավար Գագիկ Հարությունյանին:
2. Արդյո՞ք Գագիկ Հարությունյանի հետ ազգակցական կապերով փոխկապակցված անձինք՝ նրա պաշտոնավարման շրջանում համալրել են ԱԱԾ-ն, Ոստիկանությունը եւ դատական համակարգը: Ովքե՞ր են նրանք եւ ի՞նչ պաշտոններ են մինչ այժմ զգաղեցնում:
Պարոն Հարությունյանը, 90-ականներին ժամանակին սիրված եւ հարգված պետական գործիչ, հետագայում վերածվեց դատական համակարգում կոռուպցիայի պարագլխի, ժողովրդի իշխանության պարբերաբար բռնազավթման վավերացնողի: Նա կարող է արջեր եւ այլ գազաններ պահել իր տանը, բայց Հայաստանի դատական համակարգը գազանանոցի վերածել նրան թույլ չենք տալու»: