«Դատարաններ շրջափակելը բավականին լուրջ հարված էր հենց իշխանություններին». Արման Աբովյան
Advertisement 1000 x 90

«Դատարաններ շրջափակելը բավականին լուրջ հարված էր հենց իշխանություններին». Արման Աբովյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անկեղծ ասած զարմացած եմ, քանի որ դատարաններ շրջափակելը բավականին լուրջ հարված էր հենց իշխանություններին։
Ինչևիցե, հասկանում եմ, որ ստեղծված իրավիճակը լիարժեք գնահատելու համար անհրաժեշտ է շատ ուշադիր և խորը ուսումնասիրել։
Միաժամանկ հիշեցնեմ, որ մայիսի 24-ին Խորհրդարանում անցկացվելու են լսումներ՝ անցումային արդարադատության շուրջ, և անպայման մենք բարձրաձայնելու ենք հանրությանը հուզող բոլոր հարցերը՝ ստեղծված իրավիճակի շուրջ»։



Նման նյութեր