Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքում գրել է.
«Ամեն ինչից զատ, այս ակցիայով Նիկոլը նաև կարելի է ասել սարքեց իր իսկ գլխին, քանի որ անգամ իրեն սպասարկող ԶԼՄ-ների տվյալներով, ընդհանուր առմամբ այսօր դատարանների կազմալուծման գործողություններին մասնակցել է 1100 հոգի։ Այսինքն, ողջ վարչական ռեսուրսի, քարոզչական հնարքների, հիստերիկությունների ողջ պաշարի կիրառման պարագայում ընդամենը 1100 հոգի է արձագանքել Նիկոլի կոչին և այսպես ասած գնացել կանգնել նրա կողքը։ Սա այն ամենն ա, որ պետք է այս պահի դրությամբ իմանալ անփառունակ կառավարման արդյունքում հասարակության շրջանում Նիկոլի ունեցած ազդեցության մասին․․․»: