
Արցախի Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հայաստանում տեղի ունեցող զարգացումները վերաբերում են բոլորիս: Միակ մտահոգիչ հանգամանքն այդ գործընթացներում Արցախ-Հայաստան հակասություններ հարուցող տարբեր խմբերի ու անհատների չմտածված մեկնաբանություններն են:
Այն գործընթացները, որոնք սկիզբ են առել մեկ տարի առաջ՝ ժողովրդի իշխանության ամրապնդման և հանրային կյանքի բոլոր ոլորտներում բարեփոխումների իրականացման համար, պահանջում են բոլորիս աջակցությունն ու մասնակցությունը:
Հետևաբար՝ Հայաստանի իշխանությունների հաջողությունը համայն հայության հաջողությունն է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում»: