Մայիսի 21-22-ը ժամանակ առ ժամանակ Հայաստանի շրջանների զգալի մասում, 23-25-ի կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ:
Արտակարգ իրավիճակների նախարարության հաղորդագրության համաձայն՝ օդի ջերմաստիճանը մայիսի 20-21-ի ցերեկը կնվազի 4-5 աստիճանով, այնուհետև նույնքան կբարձրանա։
Երևանում մայիսի 21-22-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է, 23-25-ի կեսօրից հետո քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում։
Հայաստանի տարածքում ավտոճանապարհներն անցանելի են, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: