
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կարկուտը ծեծած տեղն է ծեծում. երեկ` ժամը 19-ին, մոտ 25 րոպե տեղացած կարկուտը Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի ցանքերը և այգիների բերքը ոչնչացրել է։ Մինչև հիմա ցորենի արտերում կարկտահատիկները չեն հալվել: Բերդի սահմանամերձ, սահմանապահ տարածաշրջանն օգնության կարիք ունի։ Շատ եմ գրել հակակարկտային կայանների տեղակայման անհրաժեշտության մասին, սակայն ձայն բարբառո հանապատի»։