Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Խոհանոցի երկփեղկ դարակի դռներից մեկը պոկվել ա:
Մայրս էս քանի օր ա ասում սարքի, հա սարքի:
Էն օրը ասում եմ արի են մի փեղկն էլ պոկեմ, կիմանաս ձևը էտպես ա, դե իբր բաց դարակ ա էլի, համ էլ ափսեները միանգամից կվերցնենք-կդնենք, ինչ մի տանջվենք դուռ փակենք բացենք, էտպես ավելի ադրյունավետ կլինի:
Չհամաձայնվեց:
Հա, սա ինչի հիշեցի:
Մեր հիմիկվա կառավարությանը որ ասում ենք, ընկերներ համակարգի քանդած մասը սարքել ա պետք, իրանք բանի տեղ չեն դնում, շարունակում են քանդել են չքանդված մասը… թե բա դուք չգիտեք ձևը էսպես ա, էսպես ավելի հարմար ա, արդյունավետ ա: Օպտիմալացումն ու համահարթը հիշեցի:
Մեկ ա չեք համոզելու:
Էտ անտերը գիտություն ա, հոտառությունով պետություն չեն կառավարում»: