Այդ մանյակը մտել է, որ մորթի էրեխուն քնած տեղը. Վարդան Ղուկասյանը` բանտում եղբորորդուն դանակահարելու մասին. armlur.am
Advertisement 1000 x 90

Այդ մանյակը մտել է, որ մորթի էրեխուն քնած տեղը. Վարդան Ղուկասյանը` բանտում եղբորորդուն դանակահարելու մասին. armlur.am

Այսօր հայտնի դարձավ «Արթիկ» ՔԿՀ-ում մայիսի 19-ին միջադեպ է տեղի ունեցել երկու դատապարտյալների միջեւ։

Շեկո մականունով հայտնի Արտյոմ Կարապետյանի սպանության համար 17 տարվա ազատազրկման դատապարտված Վահե Ղուկասյանի մտերիմները հայտնել են, որ կալանավայրում փորձել են դանակահարել Ղուկասյանին։ Վահե Ղուկասյանը Գյումրու նախկին քաղաքապետ, ԱԺ պատգամավոր Վարդան Ղուկասյանի եղբորորդին է։ Քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը տեղեկացրեց, որ մայիսի 19-ին Ղուկասյանի խցում տեղի է ունեցել վիճաբանություն, ինչից հետո երկու դատապարտյալ միմյանց մարմնական վնասվածքներ են պատճառել։

Փաստի կապակցությամբ Արթիկի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում։ ArmLur.am-ն այս հարցի մասին փորձեց զրուցել ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Ղուկասյանի հետ.

-Պարոն Ղուկասյան, ի՞նչ կարող եք ասել տեղի ունեցածի մասին: Ձեզ մանրամասներ հայտնի՞ են:

-Էնտեղից ասել են, թե նրանք նույն խցում են եղել: Դա սուտ է. տարբեր խցերում են եղել: Ասեմ, որ երեկոյան դռները փակվում են խցերի, բայց միայն երկուսի դռները բաց են եղել, եւ այս մանյակը մտել է, որ էրեխուն մորթի քնած տեղը: Սաֆարովի օրինակն է սա: Նմանատիպ քրեակատարողականներում եթե նմանատիպ բան է տեղի ունենում, ուրեմն` պարտադիր ղեկավարությունը պետք է տեղյակ լինի: Հետո էդ եզին մեկ տարի է մնացել: Դա 14 տարի նստած է մարդասպանության գործով, դրան մի տարի էր մնացել, դա այդպիսի քայլի չէր դիմի: Հետո, մեր Վահեն իրեն պահողն է: Գիշեր-ցերեկ համ հաց է առել, համ ջուր ու սիգարետ է տվել: Ինքն էլ իր ապրածով էն տղեն չէ, որ հավաքվածների մեջ կարողանա վատ բան ասի Վահեին: Նա մտել է միայն մարդասպանության համար, որ սպանի էրեխուն: Էդ ժամանակ, որ խփել է, ասել է` մեռի, մեռի, մեռի: Ինքն էլ հետո հանձնվել է` այսինքն` դրա տակ բան կա: Դիտավորություն կա: Դուռը ո՞վ կարող է բացել, բանալիները ղեկավարության մոտ են լինում: Էլ ուրիշ բան կա մտածելու:

-Տեղյա՞կ եք` իրենց մեջ անձնական խնդիրներ եղե՞լ են, գուցե փորձել է վրեժխնդիր լինել:

-Իրենց մեջ խնդիր չի եղել: Այդ տղան մանյակ է ուղղակի:

-Ճի՞շտ հասկացա` Դուք ղեկավարությա՞նն եք մեղադրում:

-Ես չեմ կարող ասել, թե ինչ է եղել ղեկավարության կողմից, բայց քրեակատարողական հիմնարկում եթե նման բան է տեղի ունենում, ապա միանշանակ պիտի համ իրենց աշխատողները, որոնք կալանավորներ են, իրենց հետ աշխատում են: Իրենք պիտի հանձնարարական ստանան իրենցից, որ տենց բաներ անեն:

-Հիմա ինչպե՞ս է Ձեր եղբորորդու վիճակը: Իրոք հիվանդանոց տեղափոխելու անհրաժեշտություն չկա՞:

-Հիմա էդ էրեխուն երկու օր է լյարդը տեղից պոկվում էր, փորը ջուրը լցված, ոտքերն ուռած, երկու օր է ուզում էինք տանել հիվանդանոց, տարանք Գրիգոր Լուսավորիչ չընդունեցին, դա իրենք արեցին: Կալանավայրերի վարչությունից էնպես արեցին, որ էրեխուն հետ բերեցին: Ոչ մի ստացինար բուժում, ոչ մի բան: Հիմա էլ էնտեղ են պահել: Էդ էրեխու կյանքը վտանգի մեջ է: Ինքն էլ 27 տարեկան է: Էդ ինչ էլ որ էղավ` սպանություն-բան, ինքը որ հիմա նստած է էդ գործով, 23 տարեկան էր, իրեն կրակեցին, ինքն էլ կրակեց մնացածի վրա ու էն ժամանակ պետական ծրագիր կար` թիմերին իրար խփել տալ:

armlur.am