Աշոտ Ասատրյան. «Ոչ մեկը Արցախը իր հոր տանից չի բերել, որ հետագայում դա օգտագործի իր քաղաքական շահերի համար»
Advertisement 1000 x 90

Աշոտ Ասատրյան. «Ոչ մեկը Արցախը իր հոր տանից չի բերել, որ հետագայում դա օգտագործի իր քաղաքական շահերի համար»

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը ֆեյսբուքում գրել է.

«Արցախի հարցի վրա «ղումար» խաղացող ցանկացած անձի պետք է պատժել, եթե այդպիսիք կան ու փորձում են տարածքները «մեյդան» բերելով իրավիճակ ստուգեն, ապա պետական դավաճանի հոդվածով պետք է բոլորին փռել ասֆալտին:

Գիտակցելա պետք , որ այս պահին որևէ կորուստ կրելու դեպքում մենք տանուլ ենք տալու նաև առաջին պատերազմը:

Ոչ մեկ Արցախը իր հոր տանից չի բերել, որ հետագայում դա օգտագործի իր քաղաքական շահերի համար: Որևէ մեկի ասածին կուլ գնալու դեպքում պատասխանատվության են ենթարկվելու բոլորը»:



Նման նյութեր