Արցախի բուժհաստատություններում այս տարվա առաջին եռամսյակում ծնվել է 411 երեխա
Advertisement 1000 x 90

Արցախի բուժհաստատություններում այս տարվա առաջին եռամսյակում ծնվել է 411 երեխա

Այս տարվա առաջին եռամսյակում Արցախի առողջապահության նախարարության բուժհաստատություններում ծնվել է 411 երեխա, որոնցից 206-ը ՝ տղա, 205-ը՝ աղջիկ: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունից:

Հարկ է նշել, որ ԱՀ-ում ընդհանուր ծնելիությունը 2019 թվականի առաջին եռամսյակում կազմել է 431 երեխա, որոնցից 214-ը՝ տղա, 217-ը՝ աղջիկ: 431-ից 411 երեխայի ծնունդն արձանագրվել է ԱՀ, իսկ 20-ը՝ ՀՀ բուժհաստատություններում:

Միայն 336 երեխա ծնվել է Ստեփանակերտի Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնում: Առավելագույն ծնունդներ շրջաններից գրանցվել է Մարտակերտի բուժհաստատությունում՝ 37 երեխա, այնուհետև՝ Մարտունիում՝ 28, Հադրութում՝ 9, Շահումյանում՝ 1:

Երեք ամիսների ընթացքում Արցախում արձանագրվել է զույգ երեխաների 5 ծնունդ՝ բոլորը բնական բեղմնավորման արդյունքում:



Նման նյութեր