«Ձեռքերներդ հեռու պահեք մեր նախագահից». Արա Վարդանյան
Advertisement 1000 x 90

«Ձեռքերներդ հեռու պահեք մեր նախագահից». Արա Վարդանյան

Արա Վարդանյանի հրապարակումը.

«Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի հետ պատիվ եմ ունեցել աշխատել շուրջ 10 տարի։ Պատիվ, որովհետև ոչ բոլորին է նման բախտ վիճակվում։
Այս տարիների ընթացքում շատ բան եմ սովորել այս մեծատառով Մարդուց։ Մարդ, ով օր ու գիշեր մտածում է հայրենիքի կայացման մասին և անում ամեն հնարավորն ու անհնարը այդ ուղղությամբ։ Իմ կյանքի ամենահիշարժան դրվագների մեծ մասը կապված է հենց պարոն Սահակյանի հետ։
Կիսվեմ մեկով։
Մեկ անգամ շատ ուշ ժամի հանդիպման էի իր մոտ (սովորաբար մենք հանդիպում էինք գիշերվա 12-ի մոտակայքում, որպեսզի հանգիստ քննարկենք Համահայկական Հիմնադրամի հետ կապված բոլոր խնդիրները) և բավականին բարձր տրամադրությամբ քննարկում էինք նոր դպրոց կառուցելու ծրագիրը, որի ֆինանսավորումը ցանկությսւն էր հայտնել իրականացնել մեր բարերարներից մեկը։ Մի քանի րոպե անց Նախագահը զանգ ստացավ։ Երբեք չեմ մոռանա նրա դեմքի արտահայտության կտրուկ փոփոխությունը։ Աչքերը կարմրեցին, բոլոր մկանները լարվեցին։ Վայր դրեց հեռախոսը։ Մի քանի րոպե սենյակում լռություն էր։ Այնուհետև ես չդիմացա և հարցրեցի, թե ինչ է պատահել։ Նա պատասխանեց՝ զինվոր է մահացել։
Մարդու կյանքին նման գնահատական տվողը իսկական մարդ է, տղամարդ։ Ինձ խնդրեց հեռանալ և որոշում կայացրեց խորհրդակցություն անել։
Մինչ այսօր ես չեմ կարող մոռանալ այդ մարդու դեմքի արտահայտությունը, ցավը և խորը վիշտը։ Մարդ ով ապրում է իր քաղաքացիների կյանքով։ Մարդ ով երբեք չի շրջվում: Մարդ ում սիրում և հարգում են ամենուրեք։ Մարդ ով զոհաբերել է իր անձնական կյանքի կոմֆորտը ի փառս հայրենիքի։ Մարդ ում համար յուրաքանչյուր զինվոր իր զավակն է։

Վստահորեն ասում եմ՝ Արցախի Նախագահ Բակո Սահակյանը մեր իրականության և ապագայի հերոսներից մեկն է։ Բոլոր ստահակ, անհայրենիք «մարդիկ», ովքեր այսօր փորձում են բիծ թողնել այս մարդու փառահեղ կենսագրության վրա, ուղղակի թուրք են և վստահաբար իրականացնում են վճարված աշխատանք։

ԶԵՌՔԵՐՆԵՐԴ ՀԵՌՈՒ ՊԱՀԵՔ ՄԵՐ ՆԱԽԱԳԱՀԻՑ»։



Նման նյութեր