
Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հենրիխ Մխիթարյանը հայտարարել է, որ մայիսի 29-ին Բաքվի «Օլիմպիական» մարզադաշտում Եվրոպայի լիգայի եզրափակիչ «Արսենալ» – «Չելսի» հանդիպմանը չի մասնակցելու, Բաքու չի մեկնելու։ Անձամբ ես կուզեի, որ նա Բաքու գնար և գոլ խփեր, սակայն դա իր որոշումն է, և դա պետք է հարգել, ընդունել։ Եթե հայ ֆուտբոլիստը չի զգում, որ իր անվտանգությունն ապահովել են, եթե նա ազերիների վայնասունների ներքո չի կարողանալու իր խաղը լիարժեք խաղալ, չգնալը ճիշտ է»։